Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՈՒխտավորի աղոթք

ՈՒխտավորի աղոթք
15.07.2023 | 00:01

Բարերար և բազումողորմ Աստված,

Քո առաջ ընկած աղաչում ենք
ամբողջ սրտով և գթություն խնդրում
Քեզանից:

Ինչպես խոստացար ծառաներիդ
և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից
հավատով խնդրեք հանուն Որդու,
կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս
և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք
ապավինել:

Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր
մեզ այս կյանքում և առաջնորդելով
հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝
ի փառաբանություն և ի պատիվ ամենասուրբ Երրորդությանդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամե՜ն:

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ